Ո՛վ խորք մեծութեան եւ իմաստութեան, փրկեա զըմբռնեալս` որ ի խորս մեղաց ծովուն անկեալ եմ. զերծո և զօրացո զիս առնել զկամս քո, սգալ և լալ անդադար ի տուէ և ի գիշերի զամենայն անօրէնութիւն և զհեղգութիւնս իմ։
Աղբիւրդ կենդանութեան և անմահութեան` արբո զծարաւեալ հոգի իմ յառատաբուղխ վտակէ քումմէ, որ պասքեալ տոչորիմ ի բազում անօրէնութեանց իմոց. խթեա ի քարացեալ սիրտ իմ և հան ինձ արտասուս ապաշխարութեան։
Գանձդ ամենայն բարութեանց` շնորհեա ինձ դանկի միոյ չափ ի քո բազում առատ բարեացդ, որ չարաչարս եմ աղքատացեալ եւ քաղցեալ. զգեցո եւ կերակրեա զիս արտասուօք ապաշխարութեան։
Աստծո տաճար և բնակարան Սուրբ Հոգու։ Եկել ենք Քո դռան առաջ և աղաչում ենք, որ մաքրես ու սրբես մեզ մեր մեղքերից, և արժանացնես մտնելու և Քո սեղանի առջև Քեզ երկրպագելու։ Ամեն։
Ո՜վ Աստված Ամենակալ, օրհնի՛ր ուտողներին, վարձատրի՛ր սպասավորներին ու երախտավորներին, և բոլորին օրհնի՛ր Քո ողորմությամբ, Քրիստոս Աստված մեր, որ մեզ կերակրեցիր և լիացրիր
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...